-
06.12.2015|
20:37
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները.
-
06.12.2015|
20:29
Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:
-
06.12.2015|
20:28
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Ծառուկյանն ու նրա ընտանիքի որոշ անդամներ Հայաստանում չեն։
-
06.12.2015|
20:27
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ 50.52 և 45.14 տոկոս:
-
06.12.2015|
14:26
Միջազգային մամուլը լուսաբանում է Հայաստանում անցկացվող հանրաքվեի ընթացքը: Ծավալուն ու օպերատիվ անդրադառնում են ռուսական լրատվամիջոցները:
-
06.12.2015|
14:22
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, մոտենալով քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը, հայտարարելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
-
06.12.2015|
14:21
Հանրաքվեում քվեարկեց վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության, Աբրահամյանը պատասխանեց՝ «բարձր»:
-
06.12.2015|
14:20
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Լրագրողների հարցերին նախագահը միայն արձագանքեց. «Բարև ձեզ: Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»:
-
06.12.2015|
14:20
Ժամը 14։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցող 622 հազ. 643 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 24.26%-ը։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը։
-
06.12.2015|
14:19
Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց Երևանի թիվ 9/11 տեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։